Tamanyan.org > Photo Contest
Այսoր: 16.05.2008 | 3-րդ փուլի ավարտին մնացել է 1 oր:
Օժանդակությամբ
եւ շնորհիվ
 
 

  ՏՈՒՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՑՈՒՑԱՍՐԱՀ  ՈՒՂԱՐԿԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ  ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ  ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 
ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՆԵՐԲԵՌՆԵԼ For_Participators.pdf ՖԱՅԼԸ

Բովանդակային, տեխնիկական, քանակական

Մրցույթի են ընդունվում ցանկացած գունայնության լուսանկարներ, որոնցում պատկերված են թամանյանական դպրոցի ճարտարապետների կառույցները, դրանց ներսույթները, ճակատները մանրամասերը, այդ շինություններն ընդգրկող բնապատկերներ, տեսաարաններ, ինչպես նաեւ պատկերված են հիշյալ կառույցներով ստեղծված միջավայրում ընթացող կյանքի ուշագրավ դրվագներ: Կառույցների համառոտ ցուցակը բերված է այստեղ:

Ընդունվում են միայն իրապաշտական աշխատանքներ: Լուսանկարների մշակման գործում ընդունելի է համակարգչային գործիքների կիրառումը, եթե դրանք գործածված են տեխնիկական լրամշակման նպատակով, այլ ոչ որպես գեղարվեստական արտահայտչական միջոց: Չեն ընդունվում կոլաժներ, շերտավոր համադրումներ, համակարգչային մշակման այլ միջոցների` զտիչների, ձեւափոխիչների կիրառմամբ ստեղծված աշխատանքներ:

Մրցույթն ընթանում է ըստ թղթատիպ եւ ցանցային տարբերակների։ Թղթատիպ եւ ցանցային տարբերակներն ինքնուրույն են, եւ գնահատվելու են անկախ միմյանցից։

  • Թղթատիպ տարբերակում յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 30x40սմ-ը չգերազանցող չափի լուսանկարներ` առավելագույնը՝ 4 աշխատանք յուրաքանչյուր անվանակարգում։
  • Ցանցային տարբերակում ներկայացվելիք լուսանկարների քանակն անսահմանափակ է։ Մրցույթի կայքում (contest.tamanyan.org) Ընդունվում են պատկերային նիշքեր, ըստ երկար կողմի 640 pixel կետայնության։
Աշխատանքների ընդունումը, ժամկետները

Մասնակիցները հայտնում են որոշ տեղեկություներ իրենց և ներկայացվելիք լուսանկարների մասին`

  • Թղթատիպ տարբերակի դեպքում ըստ ստորեւ բերված հայտագրի ձևի,
  • Ցանցային տարբերակի դեպքում՝ մրցույթի կայքում գրանցման միջոցով։

Ընթացիկ՝ 3-րդ փուլում աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2008թ. ապրիլի 6-ը՝ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում ամեն օր բացի երկուշաբթի եւ երեքշաբթի օրերից, ժամը 11-ից 18-ը, կամ փոստով՝ Երեւան, Կառավարական շենք 3, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ հասցեով:

Աշխատանքների ցուցահանդեսի բացումն ու մրցանակաբաշխությունը կկայանան 2008թ. փետրվարի 8-ին, ժամը 16-ին:

Մրցույթի անվանակարգերը

Ընթացիկ փուլի անվանակարգերը նույնն են ինչ նախորդինը՝

  1. Ճարտարապետական կառույց (ճակատ, հեռանկար, ներսույթ, մանրամաս)
  2. Մարդը ճարտարապետական միջավայրում
  3. Կորուստներ

Վերջին՝ «Կորուստներ» անվանակարգը կոչված է արտացոլելու այդ կառույցների եւ համակառույցների նկատմամբ ներկայիս անհանդուրժելի վերաբերմունքը, ուստի եւ կոչ ենք անում մասնակիցներին ուշադրություն դարձնել ոչ միայն այդ կառույցների արժանիքների վրա, այլեւ բացահայտել այդ շինությունները աղավաղելու, փչացնելու, աններդաշնակ համալրումներով աղավաղելու անթուլատրելիությունը:

Իրավաբանական, կազմակերպչական

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակային իրավունքները ՀՀ Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքի համաձայն շարունակում են պատկանել հեղինակներին։ Մրցույթի բոլոր փուլերում մրցանակների արժանացած լուսանկարները դառնում են թանգարանի սեփականությունը։ Մնացյալ լուսանկարները վերադարձվում են հեղինակներին միայն մրցույթի վերջնական ամփոփումից հետո։

Մրցույթի կազմկոմիտեն իրեն վերապահում է ներկայացված աշխատանքները ոչ շահութաբեր նպատակներով օգտագործելու իրավունք եւ պարտավորրվում դրանք ցուցադրելու կամ հրապարակելու դեպքում նշել հեղինակների անունները:

Մրցութային հանձնաժողովը

  • Արտյոմ Գրիգորյան
ճարտարապետ, հուշարձանների պահպանության պետական գործակալության նախագահ (նախագահ)
  • Մելիք Բաղդասարյան
լուսանկարիչ
  • Մարտին Շահբազյան
լուսանկարիչ
  • Սաթիկ Սեյրանյան
լրագրող, «168 ժամ» շաբաթաթերթի գլխ. Խմբագիր
  • Տիգրան Խզմալյան
կինոռեժիսոր, հրապարակախոս

Մրցանակները

Մրույթի երրորդ փուլի մրցանակային գումարը կազմում է 200 հազ. դրամ։

Թղթատիպ տարբերակի համար սահմանված են մեկական առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներ։

Ցանցային տարբերակի յուրաքանչյուր անվանակարգի համար սահմանված է մեկ մրցանակ։

Հաղթողներին սպասում են եռոտանիներ, լուսանկարչական պայուսակներ, USB flash հիշողություններ։

Կառույցների ցանկը

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ (1884-1943թթ)

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ (1900-1978թթ)
  • Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
  • Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ` է. Սարապյան)
  • Միությունների շենքը` Հանրապետության հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
  • Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
  • Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
  • Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԵԿ-ի շենքը
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4

ԳԵՎՈՐԳ ՔՈՉԱՐ (1901-1973թթ)
  • Բնապահպանության նախ. II մասնաշենքը՝ Չարենցի փ.46
  • «Մոսկվա» կինոթատրոնի շենքը
  • Ազգային անվտանգության վարչության շենքը՝ Նալբանդյան փ. 104
  • Կենրոնական Հանրախանութի շենքը՝ Աբովյան փ.1 (համահեղինակներ` Հ. Մարգարյան, Մ. Մազմանյան, Ա. Ահարոնյան)

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (1901-1963թթ)
  • Գրքի պալատի շենքը՝ Տերյան փ. 91
  • Պետ.Դրամատիկական թատրոնի և հարակից վարչական շենքերը
  • «Հայէներգո»-ի շենքը՝ Աբովյան փ.27
  • Կոնյակի գործարանի շենքը՝ Իսակովի փ.9
  • Կառավարական ամառանոցը՝ Հրազդանի կիրճում
  • Ռադիոյի տան շենքը՝ Ա. Մանուկյան փ.5
  • Արզնի առողջարանի լոգարանային շենքը՝ Արզնի
  • Վանաձորի քաղաքապետարանի շենքը՝ Վանաձոր
  • Բնակելի շենք՝ Վանաձոր
  • Սասնաշենի ակումբի շենքը՝ գ. Սասնաշեն

ՍԱՄՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ (1902-1969թթ)
  • 2-րդ Կառավարական շենքը՝ Հանրապետ. Հրապարակ
  • Գիտութ. ազգ. ակադեմիայի համալիրը՝ Բաղրամյան պ.24
  • Բնակելի շենքեր՝ Մաշտոցի պ.39, Աբովյան փ. 32, Մաշտոցի պ.39
  • Չինաստանի դեսպանատան շենքը՝ Բաղրամյան պ.12
  • Բյուրականի աստղադիտարանի համալիրը
  • Գյուղատնտեսական ակադեմիայի շենքը Տերյան փ.74
  • Բժշկական համալսարանի կենտր. մասնաշենքը՝ Կորյունի փ.2
  • Պուշկինի անվ. թիվ 8 դպրոցի շենքը՝ Մոսկովյան փ.17
  • Վլադիմիր Ավագյան բժշկ. կենտրոնի շենքը՝ Մոսկովյան փ.15
  • ՀՀ Կառավարության հյուրատունը՝ Մաշտոցի պող.47
  • Հայկական ՍՍՀ տաղավարը՝ ք.Մոսկվա, Համառուսաստանյան ցուցահանդեսային համալիր

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԼՓԱԽՉՅԱՆ (1907-1996թթ)
  • Բնակ. շենքեր՝ Թումանյան փ.20, Թումանյան փ.32, Մաշտոցի պ.9
  • Բնակելի շենք՝ Վանաձոր
  • Երաժշտական դպրոց՝ Վանաձոր

ԱՆՆԱ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ (ծնվ. 1908թ)
  • Բն. շենքեր՝ Կորյունի փ. 25, Բաղրամյան պ.1, Աբովյան փ. 28, Աբովյան փ. 35
  • Լեզվի ինստիտուտի նախկին շենքը՝ Աբովյան 15
  • Մ. Նալբանդյանի անվ. դպրոցի շենքը՝ Նար-Դոսի փ.38
  • I հիվանդանոցի ցանկապատը

ԶԱՎԵՆ ԲԱԽՇԻՆՅԱՆ (1908-1989թթ)
  • Նկարիչների բն. շենքը՝ Սայաթ-Նովա պ.3.
  • Ալյումինի գործարանի բն. շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ 26.
  • ՀՀ Ներքին գործերի նախարարության շենքը՝ Նալբանդյան-Կորյունի խչմրկ.
  • Վարչական շենքեր՝ Գ.Լուսավորչի փ.15, Վ.Սարգսյան փ.8
  • Նիկոլ Աղբալյանի անվ. թ.19 դպրոցը՝ Տերյան փ. 54
  • Ն. Ստեփանյանի անվ. թ.71 դպրոցը՝ Հանրապետության փ. 72
  • ԵՊՀ հանրակացարանի շենքը՝ Մաշտոցի պ. 52.
  • «Լեռնային Հայաստան» առողջարանի շենքը՝ Դիլիջան
  • Հյուրանոց` ք. Ջերմուկ
  • Կենտրոնական բանկի շենքը եւ բն. շենքերի շարքը՝ Աբովյան 20, Թումանյան 28, Սայաթ-Նովա 8
  • Բնակելի շենքեր՝ Մաշտոցի պ.24, Թումանյան փ.15, Մաշտոցի պ. 41, 43, 45
  • Ազգային անվտանգության վարչության Երեւանի բաժանմունքի շենքը՝ Ամիրյան փ.17
  • Քաղխորհուրդի շենքը՝ Վանաձոր
  • Քաղխորհուրդի շենքը՝ Գյումրի

ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ (1908-1994թթ)
  • Բն. շենքեր՝ Բաղրամյան պ. 6, Թումանյան փ.9, Մաշտոցի պ.2, Ամիրյան փ.3
  • Կապի նախարարության բն. շենքը՝ Թումանյան փ.38
  • Խրիմյան Հայրիկի անվ. N10 դպրոցը՝ Չարենցի փ. 75
  • Վ. Սարգսյանի անվ. Մարզադաշտը
  • Ա. Թամանյանի անվ. ճարտարապետների միության շենքը՝ Բաղրամյան պող.17
  • Կինոթատրոնի շենք (Կոմիտասի անվ. զբոսայգի)՝ Արշակունյաց 28
  • Գարեջրի գործարանի շենքը՝ Ծովակալ Իսակովի պ 8

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ (1908-1973թթ)
  • «Արարատ» տրեստի գինու մառանները (Գ. Քոչարի համահեղինակությամբ)
  • «Սարդարապատի ճակատամարտը» հուշահամալիրը՝ Արմավիրի մարզ
  • «Չարենցի կամար» հուշակոթողը՝ Երեւան—Գառնի մայրուղի
  • «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարը՝ Ազատության պ.
  • Հաղթանակի հուշարձան-թանգարանը «Հաղթանակ» զբոսայգի
  • «1918թ. Բաշ-Ապարանի հերոսամարտը» հուշարձանը՝ Ապարան
  • «Մուսա-լեռան հերոսական ճակատամարտը» հուշարձանը՝ գ. Մուսա-Լեռ
  • «1920 թ. Հաճընի հերոսամարտը» հուշարձանը՝ Նոր-Հաճն
  • Հուշարձան II Համաշխարհային պատերազմում զոհված Կարբի գյուղի բնակիչներին՝ գ. Կարբի
  • Ջրանցույց Հրազդանի կիրճում
  • Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը՝ Արմավիրի մարզ
  • Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատոր մասնաշենքը՝ Բյուրականի շրջակայքում
  • «Խերես» գինու գործարանը՝ գ. Օշական
  • Բն. շենք՝ Բագրատունյաց պ.
  • Սեփական մենատունը՝ Սարյան փ. 9
  • Նկարիչների միության շենքը` Շ.Ազնավուրի հրապարակ
  • Աղբյուր-հուշարձան ի նվեր Իտալիայի Կառառե քույր-քաղաքին՝ Տերյան-Իսահակյան փ․ խչմրկ (զբոսայգում)
  • «Առյուծ» կոթող-ցուցանակը` Կոտայքի մարզ, դեպի Գեղարդ տանող ճանապարհին
  • «Արծիվ-շինարար» կոթող-ցուցանակը՝ Երեւանի հարավային մուտ¬քի մոտ
  • «Վահագն-վիշապաքաղ» կոթող-ցուցանակը՝ Երեւանի հյուսիսային մուտքի մոտ
  • Տուֆե նստարան Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի բակում՝ Զարոբյան փ 20․

ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՆՅԱՆ (1910-1993թթ)
  • Ջերմուկի առողջարանի լոգարանային շենքը
  • Ջերմուկի առողջարանի ըմպելասրահը
  •  Նաիրի  կինոթատրոնն ու բն. շենքը՝ Մաշտոցի պ.50
  • Բնակելի շենքեր` Մոսկովյան փ. 31, Մաշտոցի պ. 5, Մաշտոցի պ․ 2, Կիեւյան փողոցի երկայնքով
  • ՀՀ կառավարության նիստերի դահլիճի մասնաշենքը՝ Կառավարական շենք 1(Մելիք-Ադամյան փ.կողմից)
  • Նախկին ԱՄՆ դեսպանության շենքը` Բաղրամյան պ. 18
  • Կոմիտասի անվ. Կոնսերվատորիայի շենքը` Սայաթ-Նովա պ. 1ա
  • Սայաթ-Նովայի անվ․ երաժշտ. դպրոցը` Մաշտոցի պ.46ա
  • Պարարվեստի ուսումնարանը` Մոսկովյան փ.3
  • Ֆիզիկայի ինստիտուտի համալիրը` Մարգարյան փ.2
  • «Հայպետնախագիծ» ինստիտուտի շենքը` Չարենցի փ. 1ա
  • Չեխովի անվ. թիվ 55 դպրոցը՝ Բաղրամյան պ. 16․
  • Հայաստանի գրողների միության շենքը` Բաղրամյան 3
  • Հանրախանութ` Արշակունյաց պ.-Նժդեհի փ.խչմրկ.
  • Մշակույթի տներ Արայի, Վոսկեվազ, Վերին Արտաշատ, Կապուտան, Մրգավան, Բամբակաշատ, Ճարտար գյուղերում
  • Աղբյուր-հուշարձաններ Ապարանում, Վերին Արտաշատում, Կապուտանում
  • Տեխնիկայի տունը՝ Բաղրամյան պ.14
  • Կլինիկական առողջարանը՝ Ջերմուկ
  • Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Աբովյան պուրակ
  • Կոմիտասի անվ. զբոսայգու ճաղերը՝ Արշակունյաց պ.28

ԳՐԻԳՈՐ ԱՂԱԲԱԲՅԱՆ (1911-1977թթ)
  • Կենտրոնական շուկայի շենքը՝ Մաշտոցի պ.3
  • Արաբկիր համայնքի շուկայի շենքը՝ Կոմիտասի պ.53
  • Էրեբունի-Նուբարաշեն համայնքի շուկայի շենքը՝ Գ.Նժդեհի փ.
  • Հովհաննես Թումանյանի տ.-թանգարանի շենքը՝ Մոսկովյան փ. 40
  • Հովհ. Թումանյանի հուշարձանը՝ Ազատության հր-կ
  • Ալ. Սպենդիարովի հուշարձանը՝ Ազատության հր-կ
  • Սառնարանային կոմբինատի շենքը՝ Արշակունյաց պ․ 9
  • Վարչական շենք՝ Արշակունյաց պ․ 5
  • «Հայարդնախագիծ» ինստիտուտի շենքը՝ Տիգրան Մեծի պ.1
  • Ջ.Կիրակոսյանի անվ.թ. 20 դպրոցը՝ Այգեստան 9-րդ փ, թիվ 4
  • Ե. Չարենցի անվ․ թիվ 67 դպրոցը՝ Ամիրյան փ․ 9
  • Բն. շենքեր՝ Թումանյան փ. 34, Տերյան փ. 59, Արշակունյաց պ. 1
  • Գերմանիայի դեսպանության շենքը՝ Չարենցի փ․ 29
  • «Հայրենիք» կինոթատրոնի շենքը՝ Գ. Նժդեհի փ. 38
  • Վարչական եւ բն. շենք՝ Նժդեհի փ. (Կալինինի փ.)
  • Երեւանի կենդանաբանական այգու շքամուտքը
  • Վարչական շենք՝ Մոսկովյան փ.11
  • Կենտր. վիճակագրական վարչության շենքը՝ Արշակունյաց պ.3
  • Բն. շենք (Համահեղինակ Է․ Տիգրանյան)՝ Բաղրամյան պ. 2
  • «Սպարտակ» մարզ. ակումբի շենքը՝ Ագաթանգեղոսի փ.6
  • Ավտոմատիկայի ԳՀԻ-ի շենքը՝ ք.Վանաձոր
  • Առևտրի տեխնիկումի շենքը՝ ք.Վանաձոր
  • Մանկավարժական տեխնիկումի շենքը՝ ք.Վանաձոր
  • Ակումբ Հացավան գյուղում՝ Կոտայքի մարզ գ.Հացավան․

ԳԵՎՈՐԳ ՄՈՒՇԵՂՅԱՆ(1911-2006թթ)
  • Մանկապարտեզի շենք Չարենցի փող. 38 հասցեով
  • Վանաձորի քաղաքային զբոսայգու մուտքի դարպասն ու ցանկապատը
  • Ավտոդողերի գործարանի բնակելի շենքը Տիգրան Մեծի պողոտայում
  • Թիվ 447 գործարանի բնակելի շենքը Գ. Նժդեհի փողոցում
  • Թիվ 60 դպրոցի շենքը Տիգրան Մեծի պող.42 հասցեով

ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ (ծնվ. 1911թ.)
  • ԵՃՀ-ի մասնաշենքերից մեկը՝ Կորյունի փ.․12
  • Գեոֆիզիկական աստղադիտարանի համալիրը՝ գ.․Գառնի
  • Բնակելի շենքեր՝ Մոսկովյան փ․ 8, Նալբանդյան փ. 55, Ազատության պ.․1-12, Կորյունի փ.23
  • Աբովյանի երկաթուղային կայարանը՝ ք.Աբովյան
  • Արզնիի թիվ1 առողջարանը՝ գ. Արզնի
  • Երեւան ՀԷԿ-ի համալիրը Հրազդանի կիրճում
  • Ակումբի շենքեր՝ Ներքին Դվինում, Արզնի ՀԵԿ-ի բանավանում, Արզնիի արողջարանի տարածքում, Գյումրիում եւ շրջանի գյուղերում, Լուսակերտում, Լուսաղբյուրում, Լուսավանում, Չարենցավանում, Գագարինում, Հրազդանում, Սիսիանում
  • ՀԵԿ-երի շենքեր՝ Մարտունիում, Վարդենիսում, Հերհերում, Ազատեկում, Ագարակում, Նոր Բայազետում, Այգեձորում, Կարճաղբյուրում, Ճամբարակում, Արտաշատում, Ծաղկավանում, Հաղաարծինում, Աղջիում, Կապսիում, Այրումում, Արգելում (Գյումուշ)
  • Արգել ՀԵԿ-ի վարչության շենքը, ենթակայանի շքամուտքը, IV թունելի ելքը
  • Սեւանի ՀԵԿ-ի տրանսֆորմատորային աշտարակը
  • Աղբյուր-հուշարձաններ՝ Լուսակերտում, Ղշլաղում, Արգել ՀԵԿ-ի տարածքում, Արզնի կիսակայանում, Բերսաբեի ավանում, Օշականում, Սեւան ՀԵԿ-ի բաց ենթակայանում, Արգել գյուղի շրջակայքում
  • Տուֆակերտ կամար՝ Բազում գյուղում
  • Երկաթուղային կայաններ՝ Աբովյանում, Քանաքրում, Արզնիում
  • Անասնաբուժական տեխնիկումի շենքը՝ Ստեփանավան
  • Արզնու առողջարանի կենցաղի տունը գ.Արզնի

ՍՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ (1911-1985թ.)
  • Բնակելի շենքեր՝ Արշակունյաց պ.48, Ազատության պ. 17, 21, Էջմիածին Շահումյան փ., Էջմիածին, Մյասնիկյան փ., Թումանյան բանավանում, Գյումրի, Գորկու փ․
  • Հյուրանոց՝ Էջմիածին
  • Մշակույթի տներ՝ Էջմիածնում, Սեւանա կղզում, Ծովագյուղում, Վերին Զեյվա գյուղում, Աշտարակում
  • Դպրոցի, մանկական հիվանդանոցի, մանկապարտեզի շենքեր՝ Թումանյան բանավան
  • Ալյումինի գործարանի մշակույթի տունը՝ Ազատության պ. 19
  • Ալյումինի գործարանի բնակելի ավանի կարուցապատումը
  • Ալյումինի գործարանի բնակելի ավանի դպրոցի շենքը
  • Աղբյուր-հուշարձան՝ Գեղարքունիքի մարզ, գ. Սեմյոնովկ ա
  • Հայրենական Մեծ Պատերազմի զոհերի հուշարձան՝ Ծովագյուղ
  • Քաղաքացիական պատերազմի զոհերի հուշարձան՝ Էջմիածին
  • ՀԵԿ-երի շենքեր՝ Այրումում, Հոկտեմբերյանում, Ակներում
  • Շամպայն գինիների լցման արտադրամասը՝ Թբիլիսյան խճուղի 20
  • Նախաբուժարանի շենքը՝ Նորք թաղամաս
  • Կույրերի միութ․կոմբ.-ի եւ բն. շենքերի շարքը` Իսահակյան փ. 18
  • Բն. շենքերի համալիր` «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում
  • Ծովագյուղի երկաթուղային կայարանը՝ Ծովագյուղ

ՎԱՐԱԶԴԱՏ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ (ծնվ. 1912թ.)
  • Քաղաքապետարանի շենքը` Գրիգոր Լուսավորչի փ. 15 (Է.Արեւշատյանի համահեղինակությամբ)
  • Ժողսետղծագործության թանգարանի շենքը` Աբովյան փ. 64
  • Մշակույթի տներ Մաստարայում, Նորավանում, Խալիսում, Արտաշատում, Այգեշատում, Ալավերդում
  • Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն թանգարանը` Պուշկինի փ.62/2

ԷԴՄՈՆԴ ՏԻԳՐԱՆՅԱՆ (1911-1994թթ)
  • Բն. շենքեր՝ Աբովյան փ.39, Աբովյան փ. 25, Բաղրամյան պ.2
  • Հայաստանի պետ. համալս. համալիրը՝ Ա.Մանուկյան փ.1
  • Երեւանի կայարանի շենքը՝ Տիգրան Մեծի պող. 86
  • Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ին-տի համալիրը՝ Ազատության պող. 26

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐԱՊՅԱՆ (1817-1984)
  • Կոմպոզիտորների տունը՝ Դեմիրճյան փ. 25
  • Առեեւտրի տունը «Այրարատ» կինոթատրոնի հարւանությամբ
  • Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազանը
  • Հերոս կոմերիտականների հուշաղբյուրները մանկական երկաթուղու հարեւանությամբ

ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ծնվ. 1924թ.)
  • Կամոյի անվ. միջնակարգ դպրոցի շենքը՝ Բաղրամյան պ. 52ա
  • Բն. շենքեր՝ Թումանյան փ. 40, Նալբանդյան փ. 3, Նալբանդյան 7, 9 (Բ.Հակոբյանի հանահեղինակությամբ)
  • Նելսոն Ստեփանյանի անվ. մանկապարտեզի շենքը՝ Մաշտոցի պ. 45ա

ՍԱՐԳԻՍ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ (ծնվ. 1929թ.)
  • Բն. շենք Գ.Նժդեհի փ.19
  • Մշակույթի տներ Գորիսում, Ղափանում, Արտաշատում