Ծնվել է 1908թ.-ի օգոստոսի 18-ին, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) քաղաքում: Մինչ միջնակարգ դպրոցն ավարտելը ծնողների հետ ապրել է Թիֆլիսում: Եղել է պատանիների ծանրամարտի բացարձակ չեմպիոն Կովկասում: Դպրոցն ավարտելով, տեղափոխվել է Երևան և 1928թ.-ին ընդունվել ԵՊՀ-ի տեխնիկական ֆակուլտետ, 1930-ից` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ավարտել է 1932թ.-ին: 1935թ.-ից ճարտարապետների միության անդամ էր: Ապրել և ստեղծագործել է Երևանում:
1937-1947թթ.-ին աշխատել է Երևանի գլխավոր Ճարտարապետի տեղակալի պաշտոնում, ընդմիջելով այն 1941-1943թթ-ին, երբ մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ:
1960-1964թթ.-ին և1967-1991թթ.-ին եղել է ՀայՊետՆախագիծ ինստիտուտի տնօրեն,
1964-1967թթ.-ին` ՀԽՍՀ Պետշին նախագահի տեղակալ:

Հիմնական գործերն են.
  • Վ. Սարգսյանի անվան (նախկին «Դինամո») մարզադաշտը Երևանում (1946թ.)
  • «Դինամո» բաց լողավազանը Երևանում (1937թ.)           ոճի խ., կա?
  • Երևանի Անասնաբուժական Ինստիտուտի (այժմ`Եր.Պետ. Գյուղատնտեսական Համ.-ի) Լաբորատորային մասնաշենքը Իսահակյան փ.-ում (- - - - - - -)? (1940թ.)    ոճի խ.,
  • Երևանի Անասնաբուժական Ինստիտուտի (այժմ`Եր.Պետ. Գյուղատնտեսական Համ.-ի) Երկրորդ լաբորատորային մասնաշենքը Էրեբունի փ.-ում (- - - - - - -) ? (համահեղինակ` Ն. Ալլահվերդյան) (1946թ.)              ոճի խ.,
  • Ա. Թամանյանի անվան Ճարտարապետների միության շենքը Բաղրամյան պ. 17-ում
  • Բնակելի շենք Թումանյան փ. 9 (1946թ.)
  • Բնակելի տուն Բաղրամյան պ. 6 (1946թ.)
  • Մենատուն Երևանի Չարենց փ. - - (1947թ.)
  • Գարեջրի գործարանի շենքը Երևանում. Իսակովի պ. 8 (Ավտոկայանի հարևանությամբ) (1948թ.)
  • Գրողների միության բնակելի շենքը Երևանի Տերյան փ. - - (1949թ.)
  • Երգործկոմ-ի բնակելի շենք Ամիրյան փ. - - (1949թ.)
  • Կապի նախարարության բնակելի շենքը Թումանյան փ. 38 (1949թ.)
  • Ծածկով լողավազան թիվ 2 բաղնիքին կից. Երևան- - - - (1949թ.)    ոճի խ., կա?
  • Սննդի արդյունաբերության նախարարության բնակելի շենքը Ամիրյան փ. 3-? (1951թ.)
  • Կինոթատրոնի շենք (Կոմիտասի անվան զբոսայգի)` Արշակունյաց պ. 28 (1951թ.)
  • Բնակելի շենք Մաշտոցի պ. 2 (1952թ.)
  • Բնակելի շենք Մաշտոցի պ. 24
  • Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի շենքը Չարենցի փ. 75 (1954թ.)
  • Ծածկով լողավազան Հրազդանի կիրճում (համահեղինակ` Ն. Ալլահվերդյան) (1961թ.) ոճի խ., կա?
  • IV Հիվանդանոցի և պոլիկլինիկայի շենքերը Պռոշյան փ. - - (1962-1963թթ.)                 ոճի խ., կա?
  • IV Մանկական հիվանդանոցի և պոլիկլինիկայի շենքերը Պռոշյան փ. - - (1962-1963թթ.)        ոճի խ., կա?