Ծնվել է 1908թ.-ի սեպտմբերի 17-ին, Թիֆլիսում, մանկավարժի ընտանիքում:
1926թ.-ին ընդունվել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը:
Տեղափոխվելով Լենինգրադ, սովորել և 1934թ.-ին ավարտել է Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, իսկ հետո դրան առընթեր ասպիրանտուրան: Եղել է ճարտարապետության թեկնածու:
1936թ.-ից մինչև կյանքի վերջը ապրել և ստեղծագործել է Երևանում:
1937թ.-ից ճարտարապետների միության անդամ էր:
Երիտասարդ ճարտարապետի առաջին իսկ գործերը գրավեցին արվեստակիցների ուշադրությունը: Նկատելի էր նրա օժտվածությունը առանձնահատուկ շնորհով, որն արտահայտվում էր յուրաքանչյուր կառույցի համար ինքնատիպ, թարմ ու անկրկնելի կոմպոզիցիոն լուծումներ գտնելու ձիրքով:
Որպես նախագծող ճարտարապետ` 1947-1949թթ.-ին աշխատել է մինիստրների խորհրդին կից ճարտ. արվեստանոցում, 1949-1951թթ.-ին` Երքաղխորհրդի ճարտ. արվեստանոցում, 1951-1973թթ.-ին ՀայԱրդնախագիծ ինստիտուտում (1959թ.-ից`նաև որպես բաժնի գլխավոր ճարտարապետ):
Իսրաելյանի ժառանգությունը հարուստ է մեր ժողովրդի հերոսամարտերին նվիրված հուշակոթողներով և հուշահամալիրներով: Դրանցից յուրաքանչյուրն օժտված է հուզական ուժեղ ներգործությամբ: Այս ստեղծագործությունների շնորհիվ կարելի է պնդել, որ սեփական ժողովրդի հզոր ոգում առկա գաղափարական բովանդակության ճշմարիտ գնահատականը գեղարվեստական ամենատարբեր միջոցներով կատարելապես արտահայտելու և ամբողջացնելու հնարավորությունը հատուկ է Իսրաելյանական բացառիկ ու անկրկնելի տաղանդին:

Հիմնական գործերն են.
  • «Արարատ» տրեստի գինու մառանները (համահեղինակ` Գ. Քոչար)
  • Ծերանոց Խարբերդ գյուղում (համահեղինակ` Հ Դոխիկյան)
  • Աղբյուր - հուշարձան Փարաքար գյուղում
  • Աղբյուր - հուշարձան Բուրաստան գյուղում
  • Աղբյուր - հուշարձան Կաթնաղբյուր գյուղում
  • Աղբյուր - հուշարձան Կարբի գյուղում
  • Աղբյուր - հուշարձան Ստեփանավանում
  • Աղբյուր - հուշարձան Սիսիանում
  • Աղբյուր - հուշարձան Աշտարակում
  • Աղբյուր - հուշարձան Բյուրականում
  • Աղբյուր - հուշարձան Վերին Թալինում
  • Աղբյուր - հուշարձան Գորիսում
  • Աղբյուր - հուշարձան Ալավերդիում
  • Աղբյուր - հուշարձան Արթիկում
  • Կոշ գյուղի ակումբը
  • Ուղենիշ - կոթող Զվարթնոցի ճանապարհին (քանդակագործ` Ե. Քոչար)
  • Նկարիչների միության շենքը` Շ.Ազնավուրի հրապարակ
  • Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը՝ Արմավիրի մարզ
  • «Վարդավառ» Սեղանատունը Սարդարապատի հուշահամալիրի հարևանությամբ
  • Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը՝ Արմավիրի մարզ
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգստյան տունը Բյուրականում. «Հայկաշեն»
  • «Չարենցի կամար» հուշակոթողը՝ Երեւան-Գառնի մայրուղի
  • Աղբյուր – հուշարձան Էջմիածնում. Հռիփսիմե տաճարի բակում
  • Աղբյուր – հուշարձան Գեղարդի տաճարի բակում
  • Խաչքար- հուշարձան 1915թ.-ի ցեղասպանության զոհերի հիշատակին, Էջմիածնի Մայր տաճարի բակում
  • Աղբյուր – հուշարձան Էջմիածնի Մայր տաճարի բակում
  • Աղբյուր – հուշարձան Էջմիածնում. Գայանե տաճարի բակում
  • «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարը՝ Ազատության պ.
  • «Հաղթանակ» զբոսայգու ցանկապատը Ազատության պ.-ի կողմից
  • «Հաղթանակ» զբոսայգու ցանկապատը թանգարանի հատվածում
  • «Հաղթանակի հուշարձան-թանգարանը » զբոսայգում
  • 1918թ. Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշարձանը՝ Ապարան
  • Մուսա-լեռան հերոսական ճակատամարտի հուշարձանը՝ գ. Մուսա-Լեռ
  • «1920 թ. Հաճնի հերոսամարտը» հուշարձանը՝ գ. Նոր-Հաճն
  • Հուշարձան II Համաշխարհային պատերազմում զոհված Կարբի գյուղի բնակիչներին՝ Արագածնոտի մ., գ.Կարբի
  • Ջրանցույց Հրազդանի կիրճում
  • Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան Արագածի լանջին
  • «Խերես» գինու գործարանը՝ Օշականում
  • Բն. շենք՝ Մաշտոցի պ. 10
  • Բն. շենք՝ Նալբանդյան փ. 37. (համահեղինակ` Գ. Քոչար)
  • Սեփական մենատունը՝ Սարյան փ. 9
  • Աղբյուր-հուշարձան ի նվեր Իտալիայի Կառառե քույր-քաղաքին՝ Տերյան-Իսահակյան փ.-ի խաչմերուկ (զբոսայգում)
  • «Ծովինար» ռեստորանը ք. Հրազդան
  • «Կարս» ռեստորանը ք. Վանաձոր
  • «Առյուծ» կոթող-ցուցանակը` Գեղարդի ճանապարհին, Կոտայքի մ.
  • «Արծիվ-շինարար» կոթող-ցուցանակը՝ Երեւան - «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին
  • «Վահագն-վիշապաքաղ» կոթող-ցուցանակը՝ Երեւան – Սեւան խճուղի
  • Տուֆե նստարան Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի բակում՝ Զարուբյան փ 20․
  • Տուֆե ստելլա Սայաթ-Նովա փ. 23 շենքի առջևի մայթում «Եղնիկներ» մետաղյա ստելլա Սայաթ-Նովա փ. 18 շենքի առջևի մայթում