ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բովանդակային, տեխնիկական, քանակական

Մրցույթի են ընդունվում ցանկացած գունայնության լուսանկարներ, որոնցում պատկերված են Զ.Բախշինյանի, Ա.Տեր-Ավետիքյանի, Կ.Հակոբյանի եւ Ռ.Իսրայելյանի կառույցները, դրանց ներսույթները, ճակատները, մանրամասերը, այդ շինություններն ընդգրկող բնապատկերներ, տեսարաններ, ինչպես նաեւ պատկերված են հիշյալ կառույցներով ստեղծված միջավայրում ընթացող կյանքի ուշագրավ դրվագներ: Կառույցների ցուցակը բերված սույն թերթիկի հակառակ կողմում եւ մրցույթի կայքում՝ http://contest.tamanyan.org.
Ընդունվում են միայն իրապաշտական աշխատանքներ:
Մրցույթն ընթանում է ըստ թղթատիպ եւ ցանցային տարբերակների: Թղթատիպ եւ ցանցային տարբերակներն ինքնուրույն են եւ գնահատվելու են անկախ միմյանցից:
  • Թղթատիպ տարբերակում յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 30x40սմ-ը չգերազանցող չափի լուսանկարներ` առավելագույնը՝ 4 աշխատանք յուրաքանչյուր անվանակարգում:
  • Ցանցային տարբերակում յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ըստ երկար կողմի 640 pixel կետայնության լուսանկարներ՝ առավելագույնը՝ 10 աշխատանք յուրաքանչյուր անվանակարգում:
*****
Մրցույթի անվանակարգերը

  1. Ճարտարապետական կառույց (ճակատ, հեռանկար, ներսույթ, մանրամաս)
  2. Մարդը ճարտարապետական միջավայրում
  3. Կորուստներ
Վերջին՝ «Կորուստներ» անվանակարգը կոչված է արտացոլելու այդ կառույցների եւ համակառույցների նկատմամբ ներկայիս անհանդուրժելի վերաբերմունքը: Կոչ ենք անում մասնակիցներին բացահայտել դրանք փչացնելու, աններդաշնակ համալրումներով աղավաղելու անթուլատրելիությունը:

*****
Աշխատանքների ընդունումը, ժամկետները

Մասնակիցները հայտնում են որոշ տեղեկություներ իրենց և ներկայացվելիք լուսանկարների մասին`
  • Թղթատիպ տարբերակի դեպքում՝ լրացնելով սույն թերթիկի հակառակ կողմում բերված հայտագրի ձեւը
  • Ցանցային տարբերակի դեպքում՝ մրցույթի կայքում գրանցման միջոցով
Աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2009թ. ապրիլի 5-ը՝ Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում ամեն օր բացի երկուշաբթի եւ երեքշաբթի օրերից, ժամը 11-ից 18-ը, կամ փոստով՝ Երեւան, կառավարական շենք 3, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ հասցեով: Պատկերային ֆայլերն ընդունվում են նաեւ մրցույթի կայքում (http://contest.tamanyan.org/)
Աշխատանքների ցուցահանդեսի բացման ու մրցանակաբաշխության օրը, ժամը եւ վայրը կհրապարակվեն մրցույթի կայքում եւ կհայտնվեն մասնակիցներին էլեկտրոնային նամակների եւ SMS-ների միջոցով:

*****
Իրավաբանական, կազմակերպչական

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքների հեղինակային իրավունքները շարունակում են պատկանել հեղինակներին: Մրցանակների արժանացած լուսանկարների օրինակները դառնում են թանգարանի սեփականությունը: Մնացյալ լուսանկարները վերադարձվում են հեղինակներին մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսից հետո:
Մրցույթի կազմկոմիտեն իրեն վերապահում է ներկայացված աշխատանքները ոչ շահութաբեր նպատակներով օգտագործելու իրավունք եւ պարտավորվում դրանք ցուցադրելու կամ հրապարակելու դեպքում նշել հեղինակների անունները: