 |
|
|
Ծնվել է 1908թ.-ի ապրիլի 23-ին: 1930թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը:
Տեր-Ավետիքյանը ճարտարապետի իր ուղին սկսել է դեռևս 1926թ.-ից, Երևանի քաղսովետի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունյաթյանը: Այնուհետև հրավեր ստանալով Ալեքսանդր Թամանյանի կողմից, երեկոները աշխատում էր նաև Թամանյանի արվեստանոցում:
1935թ.-ից դարձել է ճարտարապետների միության անդամ: Ապրել և ստեղծագործել է Երևանում, լինելով Խորհրդային Հայաստանի առաջին կին – ճարտարապետը:
Աննա Տեր-Ավետիքյանի բազմաթիվ կառույցներում առավել հաջողված են համարվում խաչմերուկների ճարտարապետական միջավայրը կազմակերպող, անկյունային շենքերի ճակատային լուծումները: 1938թ.-ին նմանատիպ կառույցներից մեկի համար նրան շնորհվեց Համամիութենական մրցույթի առաջին մրցանակ, դպրոցի լավագույն նախագծի համար (հետագայում շենքը տրամադրվեց ԳԱ –ի լեզվի ինստիտուտին, այժմ այն գոյություն չունի):
1948թ.-ին Տեր-Ավետիքյանը կին-ճարտարապետների Համամիութենական մրցույթում նորից ստանալով առաջին մրցանակը, մասնակցեց Փարիզի «Կանայք արվեստում և ժող. ստեղծագործության մեջ» միջազգային ցուցահանդեսին, դառնալով նրա դիպլոմանտներից մեկը:
1941-1943թթ.-ին եղել է Հայաստանի ճարտ-ֆոնդի նախագահը:
Հիմնական գործերն են.
- Բնակելի շենք Կորյունի փ. 25, պ.1
- Բնակելի շենք Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում, Բաղրամյան 1.
- «Հայֆիլմ» կինոստուդիայի բնակելի շենք Մաշտոցի պ. և Կորյուն փ. Խաչմերուկում, (հայտնի «պոնչիկանոցի» շենք անվամբ)
- ՀՀ ՆԳՆ –ի շենքը Երեվանի Նալբանդյան և Չարենց փ.-ի խաչմերուկում + Զ .Բ?
- Բնակելի շենք Աբովյան փ. 28
- Թիվ - - Դպրոցը Կիրովականում
- Թիվ - - Դպրոցը Ստեփանավանում
- Թիվ - - Դպրոցը Էջմիածնում
- Բնակելի շենք Աբովյան փ. 35
- Լեզվի ինստիտուտի նախկին շենքը Աբովյան 15 (այժմ գոյություն չունի)
- Մ. Նալբանդյանի անվ. դպրոցի շենքը Նար-Դոսի փ.38
- Վ. Մայակովսկու անվ. դպրոցի շենքը - - -
- I հիվանդանոցի ցանկապատը Աբովյան փ.- -
|